Սելին Դիոնը իր համերգից հասույթը նվիրաբերել է հոկտեմբերի 1-ի երեկոյան Սթիվեն Պեդոկի կողմից Լաս Վեգասում (Նևադայի նահանգ) սարքված սպանդի զոհերի հարազատների կարիքների համար: Երգչուհին այդ քաղաքում իր ելույթները վերսկսել է ողբերգությունից երկու օր անց, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Այսօրվա երեկոն առանձնահատուկ է»,- հայտարարել է Դիոնը՝ Caesars Palace հյուրանոցային-ժամանցային համալիրի «Կոլիզեյ» սրահում հավաքված իր ստեղծագործության երկրպագուներին: Նա ասել է, որ ելույթները վերսկսել է, որպեսզի «իր սերն ու աջակցությունը հայտնի նրանց, ովքեր վերապրել են» ողբերգությունը:
«Հոկտեմբերի 1-ին մենք կորցրեցինք չափազանց շատ հիանալի, անմեղ հոգիներ, էլ ավելի մեծ թվով մարդիկ համակված են կարեկցանքով: Այս երեկոյան մենք ցույց կտանք այդ ընտանիքներին, որ օգնելու ու աջակցելու ենք նրանց հսկայական կորուստի ժամին»,- ընդգծել է երգչուհին: