2017 թվականի օգոստոսին՝ հուլիսի համեմատ, մայրաքաղաքում թանկացել են միայն Դավթաշեն վարչական շրջանում գտնվող բազմաբնակարան շենքերի բնակարանները։
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 1քմ-ի միջին գինը Դավթաշենում օգոստոսին կազմել է 251 500 դրամ՝ 1 500 դրամով ավելի, քան հուլիսին։
Երևանի 11 վարչական շրջաններից (Նորք Մարաշը չի ներկայացվում) 6-ում բնակարանների գները չեն փոխվել, իսկ 4-ում (Քանաքեռ-Զեյթուն, Նոր-Նորք, Ավան, Էրեբունի)` նվազել են։
2017 թվականի օգոստոսի դրությամբ ամենաթանկը շարունակում են մնալ Կենտրոնի բնակարանները (1 քմ-ի միջին գինը՝ 452 800 դրամ), որին հաջորդում են Արաբկիրը (342 500 դրամ) և Քանաքեռ-Զեյթունը (266 500 դրամ)։