Գեղեցկուհի մոդել Աննա Դեմիրխանյանը շուտով մեկնելու է Սոչի, որտեղ հոկտեմբերի սկզբին կայանալու է «Միսիս Եվրոպա 2016» գեղեցկության մրցույթը: Հայ գեղեցկուհին մրցութում Կովկասն է ներկայացնելու: Երգչուհու խոսքերով իր ընտրությունը շատ արագ է եղել, անակնկալ:
Մրցույթն անցկացվելու է հաղթող գեղեցկուհու երկրում:
Մրցույթին մասնակցում են 30-35 գեղեցկուհիներ: Շատ ուժեղ մրցակցություն է սպասվում, քանի որ աղջիկների մեծամասնությունը սլավոնական ծագում ունեն:
«Մրցույթին ներկայանալու եմ մի քանի զգեստներով՝ ազգային, սպորտային և երեկոյան»,- ասաց Աննան: