
Balmain Army, այդպես է անվանում իր ընկերուհիներին և մուսաներին բրենդի կրեատիվ տնօրեն Օլիվյե Ռուտենը, և նրանցից ամենահայտնին՝ Քիմ Քարդաշյանն է:
Քույրերի և մոր ուղեկցությամբ Փարիզ ժամանած Քանյե Վեսթի կինը, այս անգամ ևս՝ ցնցել է ցուցասրահում ներկա գտնվողներին իր թափանցիկ գործվածքով: Գործվածքը մետաղական թելերով է:
Քիմն ամեն հավանականությամբ ներկայացել է առանց ներքնաշորերի: Սա առիթ հանդիսացավ բուռն քննարկումների, որն ավելի շատ աղմուկ բարձրացրեց, քան բուն ցուցասրահում ներկայացվող բրենդային հագուստները: Քիմը ևս մեկ անգամ ապացուցեց, որ այնտեղ ուր ինքը հայտնվում է, ժամանակը ձանձրալի չի անցնում: Աղբյուրը՝ elle.ru: