Գագիկ Համբարյանի Facebook-յան գրառումը.
«Հոկտեմբերի 9-ին Փարիզում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի ընտրությունների առաջին փուլը, որի արդյունքում 7 թեկնածուներից առավելագույն ձայները ստացել են Քաթարի, Ֆրանսիայի և Եգիպտոսի ներկայացուցիչները…
Թեկնածուների թվում էր նաև ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-բյուլօղլուն…. Ադրբեջանում մեծ հույսեր ունեին վանդալիստ ծերունու վերաբերյալ, ով զբաղեցնելով Ադրբեջանի մշակույթի նախարարի պաշտոնը ժամանակին ոչնչացրեց Ջուղայի խաչքարերը… Հիմա էլ սույն բարբարոսին Բաքուն ցանկանում էր դարձնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն… Սակայն, առաջին փուլի արդյունքներից կարելի է ենթադրել, որ Բաքվի նավթախավիարային դիվանագիտությունը ֆիասկո է գրանցել… Բաքվի թեկնածուին ձայն է տվել ընդամենը 2 երկիր…
Բաքվում, բացի իրենց ձայնից, 100% համոզված էին, որ Փոլադ Բյուլ-բյուլօղլուին ձայն կտան նաև Անկարան և Մոսկվան… Հիշեցնեմ, որ հոկտեմբերի 4-ին ՌԴ փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը հայտարարել էր, որ Ռուսաստանը կպաշտպանի Ադրբեջանի ներկայացուցիչ Փոլադ Բյուլ-բյուլօղլիի թեկնածությունը՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն…
Քվեարկության արդյունքներից կարելի է ասել, որ Ադրբեջանի «ծնողներից» կամ Ռուսաստանն է խաբել Ալիևին, կամ էլ Իլհամ բաբային «դավաճանել» է Թուրքիան…
Չեմ զարմանա, եթե պարզվի, որ «դավաճանը» Էրդողանը լինի… Վերջին շրջանում Թուրքիայի բռնապետը տարված է Քաթարով… Ալ-Թանիների հեքիաթային հարստությունը հանգիստ չի տալիս Էրդողանին…
Հ.Գ. Ադրբեջանական ԶԼՄ-ները չեն բարձրաձայնում Բյուլ-բյուլօղլուի ստացած 2 ձայնի մասին տեղեկությունը… Երևի ամաչում են կամ նրանքել են փնտրում «դավաճանին»…»