Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 13։00- սահմաններում Նուբարաշենի հոգեբուժական կենտրոնում հիվանդը հարձակվել է բժշկի վրա, ինչի հետևանքով բժիշկը ստացել է մարմնական վնասվածքներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հոգեբուժական կենտրոնում փորձաքննության ժամանակ Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Արման Գաբրիելյանը դատահոգեբուժական փորձաքննության զննության ժամանակ հարձակվել է իրեն փորձաքննող բժիշկ, Երևանի բնակիչ, 57-ամյա Գագիկ Թադևոսյանի վրա։
Փաստի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։
Բժիշկ Գ. Թադևոսյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: