
Ջերմուկում տեղի ունեցան Եվրոպայի պատանի շախմատիստների «Գրան պրի» մրցաշարի 6-րդ տուրի պարտիաները:
Այս տուրում հաղթանակներ տոնեցին Կիրիլ Շևչենկոն, Արսենի Նեստերովը, Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը և Մամիկոն Ղարիբյանը:
Սերգեյ Լոբանով-Վյաչեսլավ Զարուբիցկի պարտիան ավարտվեց ոչ-ոքի:
Այս տուրից հետո 5,5 միավորով առաջատարը Կիրիլ Շևչենկոն է: 5-ական միավոր ունեն Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը: