
Քիչ առաջ ավարտվել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստը։ Հայկական պատվիրակությանը հաջողվել է ադրբեջանցի զեկուցողի զեկույցի նախագծում առկա հակահայկական ձևակերպումները փոխել։
Այս մասին գրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ Facebook-իր էջում։
«Եվրոպացի մեր գործընկերների աջակցությամբ ու անմիջական ներգրավվածությամբ հաջողվեց ադրբեջանցի զեկուցողի զեկույցի նախագծում առկա անցանկալի հակահայկական ձևակերպումները փոխել»,-գրել է նա: Նշենք, որ զեկույցը վերաբերում է զինված հակամարտությունների ընթացքում երեխաների պաշտպանության հարցերին։