Անգլերենից «th» հնչյունը կվերանա մինչև 2066 թվականը
Advertisement 1000 x 90

Անգլերենից «th» հնչյունը կվերանա մինչև 2066 թվականը

Լեզվաբանները կանխատեսել են, որ անգլերենից «th» հնչյունը կվերանա մինչև 2066 թվականը բազմամշակութայնության պատճառով, քանի որ արտասահմանցիների համար այն դժվար է արտասանել: Այդ մասին հայտնում է The Telegraph-ը:

Նյու Յորքի համալսարանի փորձագետները համարում են, որ հաջորդ մի քանի տասնամյակներում անգլերենը սկզբունքորեն կփոխվի ներգաղթի պատճառով:

«Տարբերությունը կլինի այնպիսին, ինչպես ժամանակակից անգլերենի և կես դար առաջվա անգլերենի միջև,- համարում է սոցիոլեզվաբան Դոմինիկ Վատը:- Արտասանությունը կպարզեցվի, բառերը կդառնան ավելի կարճ: Լեզուները փոխվում են շփումների ընթացքում: Անգլերենը վերցրել է հազարավոր բառեր ուրիշ լեզուներից, հիմնականում ֆրանսերենից, լատիներենից և հունարենից»:


Նման նյութեր