Ջերմաստիճանը կնվազի. սպասվում են անձրև և ամպրոպ
Advertisement 1000 x 90

Ջերմաստիճանը կնվազի. սպասվում են անձրև և ամպրոպ

Հանրապետությունում հոկտեմբերի 11-12-ը, 13-ի գիշերը շրջանների զգալի մասում, հոկտեմբերի 13-ի ցերեկը Սյունիքում և Արցախում, 15-ին հյուսիսային շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Հոկտեմբերի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 11-13-ը կնվազի 3-5 աստիճանով, 14-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 11-12-ը՝ երեկոյան ժամերին, 13-ի գիշերը սպասվում են անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 13-ի ցերեկը, 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: