
Հայտնի է, որ Սամվել Ալեքսանյանը, որը տնտեսության համար քաղցկեղի նշանակություն ունի, կեղծում ու կրկնօրինակում է ոչ միայն արտասահմանյան ապրանքանիշերը, այլև հասել է հայրենականին։
Այս առիթով նա համապատասխան շրջանակներում արդարանում է, թե աշխատատեղեր է բացում, մարկանց կենսաապահովման հարց լուծում, սակայն ով չգիտի, որ նրա հիմնարկներում չնչին աշխատավարձեր են ստանում։
Սակայն զարհուրելին այն է, որ Սամվել Ալեքսանյանի ձեռքերը հասել են դեղերի շուկա, և այն էլ կենսաապահովման համար կարևոր նշանակություն ունեցող, կամ այսպես կոչված թանկարժեք արտասահմանյան դեղերին։
Խնդիրն այնքան է լրջացել, որ Ալեքսանյանին խիստ զգուշացրել են և այլևս այդ հարցով զբաղվում են վերահսկողական մարմինները: