Թաիլանդի 20 առավել մեծ ժողովրդականություն վայելող լողափերում ծխելն արգելվում է
Advertisement 1000 x 90

Թաիլանդի 20 առավել մեծ ժողովրդականություն վայելող լողափերում ծխելն արգելվում է

Թաիլանդի 20 առավել մեծ ժողովրդականություն վայելող լողափերում ծխելու արգելք է սահմանվում: Այդ մասին հոկտեմբերի 10-ին հայտնել է Bangkok Post թերթը:

Արգելքի նպատակն է՝ մաքրել լողափերը հսկայական թվով ծխախոտի մնացորդներից, որոնք մինչև երեկո համատարած ծածկում են ավազը:

Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, որն անցկացվել է Փհուկետի ծովային կենսաբանական կենտրոնի ծովային և առափնյա ռեսուրսների դեպարտամենտի կողմից, ծխախոտի մնացորդները կազմում են լողափերում հավաքված ամբողջ աղբի շուրջ երրորդ մասը:

Թերթի տվյալներով Թաիլանդի՝ ժողովրդականություն վայելող մնացած լողափերն ավելի ուշ նույնպես կհայտնվեն ցուցակում:

Արգելքի խախտման համար առավելագույն պատիժը լինելու է մեկ տարի բանտային կալանքը կամ մինչև 100 հազար բատ (գրեթե 3 հազար դոլար) տուգանքը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:



Նման նյութեր