Իսրայելի հետ խաղից հետո երկրպագուն ներխուժել է դաշտ և ցանկացել դանակով վնասել Իսկոյին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Իսրայելի հետ խաղից հետո երկրպագուն ներխուժել է դաշտ և ցանկացել դանակով վնասել Իսկոյին

ԱԱ-2018-ի ընտրական փուլի` Իսրայելի և Իսպանիայի հավաքականների միջև կայացած խաղից հետո մի քանի երկրպագուներ ներխուժել են խաղադաշտ, որոնցից մեկի մոտ դանակ է եղել, հայտնում է «AS»-ը:

Զինված երկրպագուն վազել է դեպի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտան Իսկոն, բայց ոստիկանները կարողացել են բռնել նրան` նախքան վերջինս կվնասեր ֆուտբոլիստին:

Այս միջադեպից հետո երկրպագուն բերման է ենթարկվել ոստիկանական բաժանմունք` հարցաքննության:

Հիշեցնենք` Իսպանիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթել է Իսրայելին և դուրս եկել ԱԱ-2018` իր խմբում զբաղեցնելով առաջին հորիզոնականը:

armsport.am