
«Մոնակոյի» պաշտպան Ժորժեն առաջին անգամ հրավիրվել է Բրազիլիայի հավաքական:
Դրա հետ կապված բրազիլացիների ավագ Նեյմարը կատարել է ավանդույթը և սափրել նրա գլուխը,- հաղորդում է թիմի թվիթերյան էջը:
ԱԱ-2018-ի ընտրական փուլի՝ Բոլիվիայի հետ խաղում պաշտպանը դաշտ դուրս չի եկել: Հնարավոր է, որ նա նորամուտը նշի չիլիացիների հետ խաղում:
Հիշեցնենք, որ Բրազիլիան երաշխավորել է եզրափակիչ փուլի ուղեգիրը:
armsport.am