
Իտալական «Միլանն» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կխզի «Adidas»-ի հետ պայմանագիրը:
Կողմերի միջև կնքված պայմանագրի ժամկետը նախատեսված էր մինչև 2023 թվականը:
Գերմանական ընկերությունը «Միլանի» հետ աշխատում է 1997 թվականից:
«Ռոսոներիների» նոր հովանավորի մասին տեղեկություններ չեն տարածվել:
Հայտնի է, որ «Միլանի» հետ չի կարող պայմանագիր կնքել «Nike»-ը` «Ինտերի» հետ պայմանագիր ունենալու պատճառով:
armsport.am