
The Washington Post պարբերականը հրապարակել է 40-ամյա հնության լուսանկար, որտեղ պատկերված են երիտասարդ Բիլ և Հիլարի Քլինթոնները:
Լուսանկարը արվել է ապագա քաղաքական գործիչների հարսանիքի օրը՝ 1975 թվականի հոկտեմբերի 11-ին: Հարսանիքը տեղի է ունեցել Արիզոնա նահանգի Ֆեյեթվիլ քաղաքում:
Պարբերականի տեղեկատվությամբ՝ Հիլարին Բիլ Քլինթոնի հետ ծանոթացել է Յելի համալսարանում, որտեղ ընդունվել է 1969 թվականին: Ամուսնությունից հետո զույգը տեղափոխվել է Արկանզաս նահանգ, որտեղ Բիլը սկսել է իր քաղաքական կարիերան: