Եթե անգամ Ամուլսարի հանքի շահագործումից ՀՀ պետբյուջե միլիոններ գնան (ինչը, իհարկե, քիչ հավանական է), միևնույն է՝ բնապահպանական վնասը անգամ միլիարդներով չի փոխհատուցվի, այդ հանքը անմիջականորեն թունավորելու է Հայաստանի ամբողջ ջրային ռեսուրսները: Ընդամենը 20-30 տարի հետո Հայաստանում չի լինելու խմելու ենթակա քաղցրահամ ջուր:
Վտանգված են մեր քաղցրահամ և հանքային ջրերի կարևորագույն պաշարները՝ Սևանա լիճ, Ջերմուկ, Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարներ, Որոտան, Արփա և Դարբ գետեր։ Եթե Կառավարության ընտրությունը կանգ առնի մասնավոր ընկերության բիզնես շահի վրա, ապա Հայաստանին սպառնում է էկոցիդ: Հաղորդաշարի այս թողարկմանը զրուցել ենք Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանի հետ: