Դիմա Բիլան. «Ես երջանիկ ունայն եմ» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Դիմա Բիլան. «Ես երջանիկ ունայն եմ»

Ռուսական էստրադայի սիրված երգիչ Դիմա Բիլանը «СтарХит» ռուսական պորտալին բլից հարցազրույց է տվել, որը ներկայացնում ենք կրճատումներով:

– Դիմա, վերջին ժամանակները շատերն են անհանգիստ քեզանով, նիհարել ես:

– Հունվարին բժիշկները գաստրիտ հայտնաբերեցին: Բժիշկը խորհուրդ տվեց քիչ, բայց հաճախակի սնվել: Ինքս եմ եփում-թափում: Սկսեցի ապուրներով սնվել: Հնդկաձավար, բրինձ, սրանք իմ ամենօրյա ուղեկիցներն են: Աշխատում եմ շուտ քնել, շուտ արթնանալ: Բուժիչ թեյեր եմ օգտագործում:

– Ի՞նչ է, չես կարող տնային տնտեսուհի պահել:

– Իհարկե ունեմ, բայց ինքս շատ եմ սիրում խոհանոցը, այգին: Անցած տարի խաղող եմ տնկել, ուշքս գնում է այգեգործության համար:

– 10 տարի առաջ ծնողներիդ Մայսկիյ քաղաքից տեղափոխեցիր մերձմոսկովյան Կոլոմնա: Հաճա՞խ ես այցելում նրանց:

– Ոչ հաճախ, բայց կանոնավոր կերպով վիդեոներ եմ ուղարկում, զանգահարում եմ: Սոչիում WhatsApp-ով Դանիլ Պլուժնիկովի հետ երգը մայրիկիս ուղարկեցի, նա էլ թե՝տղաս, հիմա լաց կլինեմ, այս ինչեր ես անում, էլ մեզ հետ չես էլ կիսվում… Եվ իսկապես, այնքան եմ հեռու գնացել մասնագիտական ոլորտում, որ էլ ժամանակ չի մնում ծնողների հետ կիսվելու համար…

– Իսկ ինչո՞վ են հիմա զբաղվում ծնողներդ:

– Մայրս մեր տան պահապանն է, հայրս ԿԱՄԱԶ-ի գլխավոր կոնստրուկտորն է եղել, իսկ հիմա իր ողջ տաղանդը կիրառում է տունը կահավորելու, բարեկարգելու գործերում: Միասին տունը վերանորոգելուց պատ էլ եմ հետը շարել:

В детстве Диме завидовали друзья - им хотелось иметь таких родителей, как у него

– Կրտսեր քույրդ, Անյան, 21 տարեկան է, հետը նոր երգ ես ձայնագրել, նա՞ էլ է ուզում երգչուհի դառնալ:

– Հիմա շատերն են երգում: Բայց ինքը ռեժիսոր է ուզում դառնալ: Սովորում է Լոս Անջելեսի կինոդպրոցում: Սկայպով միշտ կապի մեջ ենք:

Как только появляется свободная пара дней, певец летит к сестре Ане, которая живет в Лос-Анджелесе

– Դու էլ, եթե չեմ սխալվում, դիզայների երազանք ես ունեցել:

– Իհարկե, բայց ժամանակ չունեմ…

– Քրոջդ հետ ե՞րբ ես սկսելու բիզննես անել:

– Ես ազգականներիս հետ բիզնես չեմ ուզում անել:
Билан выступил в родном городе и побывал в школе, в которой учился

Երևի ամեն շաբաթ քո երկրպագուներից հայտարարություններ ենք լսում, որ քեզնից հղի են:

– Թքած ունեմ նման բաների վրա:

Միայնա՞կ ես:

– Ճիշտ կլիներ ասել, որ ես երջանիկ ունայն եմ:

di1

di2