Իսլանդիայի հավաքականը, որին բոլորը սիրահարվեցին Եվրո-2016-ի ընթացքում, կանգ չի առնում: Իսլանդացիներն Աշխարհի առաջնության եզրափակչում են:
Իսլանդիայի հավաքականն իրոք յուրահատուկ է: Առանձնացրել ենք դա փաստող 10 պատճառ:
Եվրո 2016-ի ընթացքում իրենց հավաքականին աջակցում էին 30 հազարից ավելի իսլանդացիներ: Սա երկրի բնակչության 10 տոկոսն է: Նման մասսայական հոսք չէր եղել Եվրոպայի առաջնությունների պատմությունում:
Եվրո-2016-ի խմբային փուլի Ավստրիայի հետ որոշիչ խաղը դիտել է Իսլանդիայի հեռուստադիտողների 99.8 տոկոսը:
Վերը նշված խաղը վարում էր մի խենթ մեկնաբան, որը իսկական ֆուրոր էր առաջացել և գրեթե կորցրել էր ձայնը եզրափակիչ րոպեներին:
Ավելի ուշ պարզվեց, որ այդ մեկնաբանը պրոֆեսիոնալ մարզիչ է, ով խաղից հետո արագորեն վազել է իր թիմի խաղին:
Եվրո-2016-ին մասնակցած թիմը հագեցած էր շատ հետաքրքիր և խարիզմատիկ ֆուտբոլիստներով: Օրինակ` թիմի դարպասապահը շատ հայտնի ռեժսոր է, որ նկարահանել է գովազդներ այնպիսի ընկերությունների համար, ինչպիսիք են IKEA-ն , Coca-Cola-ն, Icelandair ավիաընկերությունը, և այլն:
Հավաքականի ավագ Արոն Գունարսոնը մինչև 15 տարեկանը զբաղվում էր հանդբոլով և անգամ արել է պրոֆեսիոնալ քայլեր: Սակայն նա թողեց ամեն ինչ և զբաղվեց ֆուտբոլով, որպեսզի 22 տարեկանում դառնա հավաքականի ավագը:
Գունարսոնը հայտնի է նաև իր դաջվածքներով՝ Իսլանդիայի մեծ դրոշը՝ ամբողջ մեջքին, վիկինգների խորհրդանշաններ, և այլն:
Իսլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչը մինչև նախորդ տարի շատ լուրջ զբաղվում էր ատամնաբուժությամբ. դա նրա հիմնական աշխատանքն էր:
Իսլանդիայում երկրպագուները և թիմերը ունեն շատ ջերմ հարաբերություններ: Խաղերից մեկ օր առաջ ակումբի գլխավոր մարզիչը հանդիպում է երկրպագուների հետ և պատմում է նրանց ամեն ինչ մեկնարկային կազմի և տակտիկայի մասին:
Իսլանդիայի հավաքականում այս ավանդույթը գործում է արդեն 4 տարի: Հանդիպումները տեղի են ունենում բարում՝ առանց մեդիայի ներկայացուցիչների և առանց ֆոտո կամ տեսանկարահանումների:
Հետաքրքիր է, որ ոչ մի անգամ այս հանդիպումների մանրամասները չեն հայտնվել մեդիայում:
5 տարի առաջ ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Իսլանդիան 131-րդն էր, հիմա նրանք 22-րդ տեղում են:
Իսլանդիայի հավաքականի մարզիչը պատմում է, որ թիմի հետ տարվում է հոգեբանական շատ լուրջ աշխատանք: Ամեն խաղից հետո առանձնացվում են այն պահերը, որոնք կարող են մոտիվացնել ֆուտբոլիստներին՝ լավ հարվածներ, գոլեր, գեղեցիկ փոխանցումներ, և այլն:
Իսլանդական ֆուտբոլը վերջին տարիներին կտրուկ աճ է արձանագրել: Սա կապված է այն բանի հետ, որ ֆուտբոլային ոլորտում կատարվել են լուրջ փոփոխություններ: Եթե 2000-ականների սկզբին 10 տարեկան երեխաները մարզվում էին իրենց ծնողների հետ, ապա հիմա նրանք մարզվում են թիմերում, որոնց գլխավոր մարզիչներն ունեն A կամ B մակարդակի լիցենզիա:
Սիրարփի Աղաբաբյան