Լաս Վեգասի սպանդից հետո, համացանցում մեծ տարածում գտավ այս լուսանկարը. երիտասարդը իր մարմնով ծածկել է գետնին պառկած աղջկան: Նա ձեռքով փակել է նրա աչքերը, որ աղջիկը չտեսնի գնդակահարության դժոխքը. 58 սպանված, 500 վիրավոր:
Նկարում պատկերվածը՝ Մեթյու Կոբոսն է, ԱՄՆ բանակի սպա: Նա հավաքագրում և մարզում է նորակոչիկներին Հավայան կղզիներում: Նկարից երևում է, որ տղան ամեն կերպ փորձում է պաշտպանել գնդակներից աղջկան:
Սկզբում ոչ ոք չգիտեր, թե արդյոք այդ աղջիկը ողջ է, բայց ինչպես պարզ դարձավ, նկարելուց հետո, Մեթյուն օգնել է աղջկան անվտանգ տեղ գնալ: Իսկ ինքը՝ սպան, շտապել է առաջին օգնությունը ցուցաբերել: Նրա վիրակապերի շնորհիվ շատ վիրավորվածներ արնաքամ չեն եղել, փրկվել են: Այդ մասին պատմել է լուսանկարի հեղինակը՝ Դեվիդ Բեքերը:
Նշենք նաև, որ Մեթյուն չափազանց համեստ և զուսպ անձնավորություն է: Նա իր արարքը ոչ մեկին չի պատմել, չի գովազդել: Նրա հերոսության մասին աշխարհն իմացել է ընկերների և բարեկամների միջոցով: Այդ նրանք են համացանցում տարածել նրա սխրանքի մասին լուրը: Մեթյուի արարքը քաջության վառ վկայություն է, հերոսություն:
ofigenno.com
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը