Ռեփեր, հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանն ու նկարչուհի Գոհար Պարույրյանը շուտով ծնող կդառնան։ Զույգն արդեն 5 տարի է` միասին է, սակայն հարաբերությունների մասին ո՛չ Ֆելիքսը, ո՛չ Գոհարը չեն խոսել։ Գոհարը պատասխանել է Tert.am Life–ի հարցերին և այս տարիների ընթացքում առաջին անգամ խոսել է Ֆելիքսի հետ համատեղ կյանքի մասին։
–Գոհար, 5 տարի է` դու և Ֆելիքսը միասին եք, հիմա արդեն պատրա՞ստ եք երեխա ունենալ։
–Այո։ Երեխան կլինի մեր ամենամեծ ստեղծագործությունը։ Պետք է երկուսիս կյանքն էլ նվիրենք նրա դաստիրակությանը, որովհետև չենք ընդունում, երբ երեխա են ունենում ունենալու համար։ Չենք ուզում ուղղակի երեխա ունենալ, ուզում ենք ունենալ մեկը, որը կմեծանա և կդառնա կարևոր ինչ–որ մեկը։
–Մեր նախորդ հարցազրույցում Ֆելիքսն ասել էր, որ ձեր հարսանիքն առջևում է, սակայն արդեն 4 տարի է միասին եք ապրում։
–Մենք պայմանավորվել ենք, որ երեխա կունենանք, նոր հարսանիք կանենք։ Մենք հարսանիք չենք արել, ուղղակի 4 տարի առաջ` ծննդյանս օրը, մատանիներով փոխանակվեցինք և սկսեցինք միասին ապրել։
Ամբողջությամբ՝ life.tert.am