Երևանի դուդուկի փառատոնի նպատակն է դուդուկի ժառանգության պահպանումը և ազդեցության ընդլայնումը
Advertisement 1000 x 90

Երևանի դուդուկի փառատոնի նպատակն է դուդուկի ժառանգության պահպանումը և ազդեցության ընդլայնումը

Հայկական բարեգործական ընդհանուր միության և «Music of Armenia» մշակույթային հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով այս տարի արդեն երրորդ անգամ Հայաստանում կանցկացվի Երևանի դուդուկի փառատոնը, որի գերնպատակն է պահպանել դուդուկը՝ որպես ազգային արժեք ու ժառանգություն: Այս մասին հոկտեմբերի 11-ին կայացած ասուլիսում հայտնեց «Music of Armenia» -ի ներկայացուցիչ Հասմիկ Մովսիսյանը։

Երևանի դուդուկի փառատոնը աﬔնամյա միջոցառում է, որը շարունակաբար զարգացնում է դուդուկի երաժշտության կարևորության գաղափարը և ազդեցությունն ընդհանրապես։ Հասմիկ Մովսիսյանը նշեց, որ փառատոնի նպատակներից մեկն է նաև հայաստանյան և ոչ հայաստանյան լսարանին կրթելը: «Մենք ուզում ենք ցույց տալ, որ դուդուկը մի գույնի չէ և որ այն միայն սգո արարողությունների համար չէ, ինչպես մտածում են շատերը։ Դուդուկն ունի տարբեր գույներ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Մովսիսյանը։

Երևանի դուդուկի փառատոնը կﬔկնարկի հոկտեմբերի 13-ին: Փառատոնի բացումը կանեն Ջիվան Գասպարյան կրտսերը և Արﬔն Բաբախանյանը՝ դուետով: Հոկտեմբերի 15-ին ելույթ կունենան Հարություն Չքոլյանը և Լյուսի Խանյանը:

Հաﬔրգները տեղի կունենան Հայկական բարեգործական ընդհանուր ﬕության (ՀԲԸՄ) հաﬔրգային սրահում ժամը 20:00-ին։

Մարիամ Ադամյան