«Yerevan Jazz Fest»-ը Հայաստան կբերի հանրահայտ երաժիշտներ Մարկուս Միլերին և Գոնսալո Ռուբալկաբային
Advertisement 1000 x 90

«Yerevan Jazz Fest»-ը Հայաստան կբերի հանրահայտ երաժիշտներ Մարկուս Միլերին և Գոնսալո Ռուբալկաբային

Երկու տարի շարունակ Ջազի հայկական ասոցիացիան կազմակերպում է «Yerevan Jazz Fest» ամենամյա միջազգային փառատոնը: Այս տարի փառատոնի շրջանակում Հայաստան են այցելել երաժիշտներ ԱՄՆ-ից, Ավստրիայից, Ֆրանսիայից, Լիբանանից, Վրաստանից, Ռուսաստանից և Անգլիայից: Փառատոնը կմեկնարկի հոկտեմբերի 26-ին, իսկ փակման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 3-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգային ծրագրով ջազի սիրահարներին կներկայանան հայտնի երաժիշտներ Մարկուս Միլերը և Գոնսալո Ռուբալկաբան:

«Yerevan Jazz Fest 2017»-ը նվիրված է հայտնի Zildjian բրենդի հիմնադիր Ավեդիս Զիլդջյանին, ով սկիզբ է դրել համաշխարհային ճանաչում ունեցող հարվածային գործիքների ծնծղաների արտադրությանը:

Փառատոնն անցկացվում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հովանու ներքո:

Ստորև ներկայացնում ենք փառատոնի ծրագիրը:

Հոկտեմբեր 26, Մարզահամերգային Համալիր

  • Մարկուս Միլլեր – ԱՄՆ

Հոկտեմբեր 29, Ա. Խաչատրյանի անվան համերգասրահ

  • Հայաստանի պետական ջազ նվագախումբ. Գեղ. Ղեկավար Արմեն Հյուսնունց
  • Լևոն Մալխասյան – Հայաստան
  • Իգոր Բուտման – Ռուստաստան
  • Անի Արզումանյան – Ֆրանսիա
  • Աննա Վարդազարյան – Հայաստան

Հոկտեմբեր 30, Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոն

  • Լևոն Մալխասյան – Հայաստան
  • Ալեքսիս Ավագյան – Ֆրանսիա
  • Միքայել Ոսկանյան և ընկերներ – Հայաստան
  • Վազգեն Ասատրյան – Հայաստան
  • Լուսինե Սարգսյան – Հայաստան

Նոյեմբեր 1, Ա. Խաչատրյանի անվան համերգասրահ

  • Արտո Թունջբոյաջյան և Armenian Navy Band
  • Արտակ Ներսիսյան – Հայաստան
  • Մարինե Հակոբյան – Հայաստան
  • Պակո Սառ – Սենեգալ

Նոյեմբեր 3, Ա. Խաչատրյանի անվան համերգասրահ

  • Գոնսալո Ռուբալկաբա – Կուբա
  • Վահագն Հարապետյան կվինտետ – Հայաստան
  • Ալեքսիս Ավագյան – Ֆրանսիա