Երգչուհի Օլգա Այվազյանն օրերս իր Instagram-ի էջում փոքրիկ հոլովակ է հրապարակել, որտեղ ցուցադրում է իր նոր, շքեղ Infiniti մակնիշի մեքենան: Քանի որ վերջերս հաճախ է քննարկվում, որ Օլգա Այվազյանն այլևս միայնակ չէ, Life.panorama.am-ը փորձեց հետաքրքրվել՝ շքեղ մեքենան նվե՞ր է, թե երգչուհին ինքն է այն ձեռք բերել:
«Դժվար թե ինքս ինձ փուչիկներով մեքենա նվիրեի. այն նվեր է»,- պատասխանեց երգչուհին, իսկ հարցին, թե ով է այն նվիրել, ընդգծեց.
«Չեմ ցանկանա նշել, թե ում նվերն է: Առհասրակ, սա այն թեման է, որի շուրջ չեմ ուզում խոսել, նախընտրում եմ միայն աշխատանքից խոսել»:
Հիշեցնենք, որ Life.panorama.am-ին այս տարվա փետրվար ամսին Օլգա Այվազյանը հայտնել էր՝ «Խոստանում եմ, որ 2017-ին իմ կյանքում կլինեն փոփոխություններ, խոստանում եմ` 2017-ին երջանիկ կլինեմ»: Երգչուհին, սակայն, շարունակում է լռել անձնական թեմաների քննարկման ժամանակ: Թեև վերջերս մի տղամարդու լուսանկար տարածվեց, որը, ըստ ասեկոսեների, հենց Օլգայի սիրելին է, սակայն երգչուհին, միևնույն է, այդ հարցի շուրջ մեկնաբանություններ հրաժարվում է տալ: