
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հայտարարել է, որ շուտով նոր ռեստորան կբացի Սերբիայում:
Ռեստորանը նախատեսված կլինի չքավոր մարդկանց համար, ովքեր կարող են օգտվել հաստատությունից անվճար:
«Փողն ինձ համար խնդիր չէ: Իմ աշխատավարձով ես կարող եմ կերակրել ամբողջ Սերբիան: Իմ համաքաղաքացիներն արժանի են դրան»,- Նովակի խոսքն է մեջբերում «Mirror»-ը:
Հիշեցնենք, որ ներկա պահին սերբ թենիսիստի կարողությունը կազմում է 109 մլն դոլար:
armsport.am