
ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը կատարել է 8-ամյա Աննա-Կլարայի երազանքը, որը տառապում է ծերացման բացառիկ հիվանդությամբ` Հաչինսոն-Գիլֆորդի համախտանիշով:
Աղջիկը տեսաուղերձ էր պատրաստել, որում Նեյմարի հետ հանդիպում էր խնդրել. արդյունքում բրազիլացին հանդիպել է նրա հետ:
Հանդիպումը կայացել է ԱԱ-2018-ի ընտրական փուլի` Բրազիլիա-Չիլի խաղից առաջ (3:0):
«Հնարավորինս շատ երազիր և երբեք մի հանձնվիր»,- գրել է Նեյմարը «Instagram»-ի էջում և տեղադրել այս լուսանկարները:
armsport.am