«Eurosport»-ը կազմել է խորհրդանշական հավաքական, որտեղ ընդգրկել է այն ֆուտբոլիստներին, ովքեր բաց կթողնեն Աշխարհի 2018թ. առաջնությունը:
Խորհրդանշական հավաքականում ընդգրկվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:
Դարպասապահ. Յան Օբլակ (Սլովենիա)
Պաշտպաններ. Դավիդ Ալաբա (Ավստրիա), Դեյլի Բլինդ (Հոլանդիա), Լյուկ Վան Դիյկ (Հոլանդիա), Անտոնիո Վալենսիա (Էկվադոր)
Կիսապաշտպաններ. Նաբի Կեյտա (Գվինեա), Արտուրո Վիդալ (Չիլի), Հենրիխ Մխիթարյան (Հայաստան)
Հարձակվողներ. Ալեքսիս Սանչես (Չիլի), Գարեթ Բեյլ (Ուելս), Պյեր-Էմերիկ Օբամեյանգ (Գաբոն):
armsport.am