Լավագույն տեսախցիկն ունեցող սմարթֆոնների թոփ-5-ը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Լավագույն տեսախցիկն ունեցող սմարթֆոնների թոփ-5-ը

Ресурс DxOMark հարթակը, որին վստահում են շատ պրոֆեսիոնալ լուսանկարիչներ, թարմացրել է լավագույն տեսախցիկն ունեցող սմարթֆոնների հնգյակը:

  1. Google Pixel 2

Սմարթֆոնը ներկայացվեց նախորդ շաբաթ և միանգամից գլխավորեց այս ցանկը: Սմարթֆոնը չունի կրկնակի տեսախցիկ: Հիմնական տեսախցիկն ունի 12 ՄՊ հզորություն:

Տեսախցիկի առավելությունները. Տեսախցիկը կարողանում է ստանալ որակյալ պատկեր լուսավորության բոլոր մակարդակներում, արագ և հստակ կարգավորում է ֆոկուսը, պահպանում է սպիտակի հավասարակշռությունը թե՛ սենյակում, թե՛ դրսում: Սմարթֆոնը հատկապես հարմար է տեսանյութեր նկարելու համար:

Սմարթֆոնը ստացել է 98 միավոր՝ 100 հնարավորից:

  1. Samsung Galaxy Note 8

Այս սմարթֆոնը Samsung-ի առաջին արտադրանքն է, որ ունի կրկնակի տեսախցիկ:

Մասնագետները հատկապես ուշադրություն են դարձնում հագեցած գույներին, լուսավորության տարբեր մակարդակներում որակյալ լուսանկար անելու հատկությանը, ֆոկուսի արագ և հստակ կարգավորմանը: Սակայն տեսախցիկն այնքան էլ լավ չի կարգավորում սպիտակի հավասարակշռությունը  վառ լույսի առկայության և սենյակային նկարահանումների ժամանակ:

Սմարթֆոնը ստացել է 94 միավոր՝ 100 հնարավորից:

  1. Apple iPhone 8 Plus

Նոր սմարթֆոնի կրկնակի տեսախցիկն աշխատում է այնպես, ինչպես սմարթֆոնի iPhone 7-ինը: Այս սմարթֆոնի տեսախցիկը ևս ունի 12 ՄՊ հզորություն:

Նոր սմարթֆոնի տեսախցիկն ունի կադրը մոտեցնող համակարգ, որը լավագույններից է այս հնգյակում:

DxOMark-ում վստահ են, որ iPhone 8 Plus-ում լավագույնս է կիրառվել HDR համակարգը:

Սմարթֆոնը ստացել է 94 միավոր՝  հնարավոր 100-ից:

  1. Apple iPhone 8

Սմարթֆոնի տեսախցիկն ունի  Quad-LED True Tone լուսավորման համակարգ, AutoHDR գործառույթ, դեմքի և մարմնի ճանաչման ավելի զարգացած համակարգ:

Այս սմարթֆոնի տեսախցիկն ունի նույն առավելությունները, ինչ iPhone 8 Plus-ինը, սակայն այն ստացել է ավելի ցածր միավորներ, քանի որ ֆոկուսի կարգավորումը ավելի դանդաղ է իրականանում:

Սմարթֆոնը ստացել է 92 միավոր՝  հնարավոր 100-ից:

  1. Google Pixel

Այս սմարթֆոնը հնգյակի առաջատար էր գրեթե մեկ տարի: Նրան շրջանցել կարողացան միայն այս տարի ներկայացված նորույթները:

Այս սմարթֆոնի տեսախցիկի առավելություններից է դետալների հստակ ընդգծումը թե՛ լուսավոր, և թե՛ մութ տարածքներում:  Այն հրաշալի է նկարում լուսավորության տարբեր մակարդակներում, իսկ ֆոկուսն արագ կարգավորելու արագությանն ու հստակությանը գերազանցում է միայն սմարֆոնի նոր սերունդը:

Սմարթֆոնը ստացել է 90 միավոր՝  հնարավոր 100-ից:

Սիրարփի Աղաբաբյան