Մարմարե սյուներ, բյուրեղյա ջահեր, որմնանկարներով առաստաղ և 24-կարատանոց ոսկով դեկորացված կահույք. պատմում ենք, թե ինչպիսին է 100 մլն դոլարանոց պենտհաուսը, որտեղ բնակվում էր Մելանյա Թրամփը նախքան Սպիտակ տուն տեղափոխվելը։

Տեղակայված լինելով Մանհեթենի ամենակենտրոնում՝ շքեղ պենտհաուսը զբաղեցնում է Trump Tower աշտարակի վերջին երեք հարկերը։


Տան ինտերիերը ֆրանսիական ռոկոկո ոճում է։ Նման միջավայրում հեշտությամբ կարելի է ունենալ թագուհու զգացոողություն՝ հատկապես որ բազկաթոռներից մեկը պատկանել է Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XV-ին։




Պենտհաուսի ինտերիերի հեղինակը Անջելո Դոնգիյան է։ Բացի քանդակներից և արվեստի այլ գործերից, տան ինտերիերը զարդարում են Թրամփերի լուսանկարները։








Պենտհաուսի գլխավոր արժանիքներից մեկն էլ բացվող տեսարանն է դեպի Նյու Յորքի Կենտրոնական այգին։









