Թեմուջին Չինգիզխանը գիտնականների կողմից ճանաչվել է հազարամյակի մարդ: Նա դաժան էր, բայց միևնույն ժամանակ ռեֆորմատոր և մեծագույն ղեկավար:
Ձեզ ենք ներկայացնում կոպիտ, բայց օգտակար կյանքի օրենքներ անողոք Չինգիզխանից.
Վախենում ես՝ մի արա, արել ես՝ մի վախեցիր, չանես՝ կմեռնես
Չինգիզխանը միշտ գնում էր մինչև վերջ: Եթե ունես երազանքներ և նպատակներ, ապա պետք է դրանք իրականացնել: Չի կարելի միշտ վախենալ և զգուշանալ: Մենք չափից շատ ժամանակ ենք ծախսում կասկածների վրա:
Ավելի լավ է լինել վերջինը գայլերի մեջ, քան առաջինը՝ շնագայլերի
Կյանքում ստիպված ես ընտրել ում հետ շփվել, ընկերություն անել կամ աշխատել: Այդ գործում կարևոր է ճիշտ ընտրություն կատարել: Պետք չէ լինել շնագայլերի մեջ, եթե քո տեղը գայլերի մեջ է: Միշտ ձգտիր լավագույն, ուժեղ մարդկանց:
Խաղաղ բնակչության մեջ եղեք խոնարհ, ինչպես փոքր ցլիկը, իսկ պատերազմի ժամանակ նետվեք մարտի մեջ՝ ինչպես սոված բազեն է հարձակվում որսի վրա
Ուժեղ մարդիկ մանրուքների վրա ժամանակ չեն ծախսում: Նրանք չեն զբաղվում հիմարություններով, իրենց գլխին ավելորդ խնդիրներ և կոմֆլիկտներ չեն փնտրում: Բայց երբ ստիպված են մարտի բռնվել՝ դա անում են բազեյի պես:
Ես Աստծո պատիժն եմ: Եթե դուք մահացու մեղքեր չեք գործել, Աստված ի դեմս ինձ պատիժ չի ուղարկի
Եղիր 100% տղամարդ: Դու ոչ խաղալիք ես, ոչ էլ փոքրիկ տղա երեխա: Երբ խոսքը գնում է լուրջ բաների մասին՝ եղիր նպատակասլաց և աննկուն: Մոնղոլական հեծելազորի նման փոշիացրու բոլոր խոչընդոտները քո ճանապարհից:
Ոչինչ այնքան արժեքավոր չէ ճանապարհորդությունների մեջ, որքան մարդկանց ճանաչելը և նոր վայրերով հիանալը