Շոտլանդական «Սելթիկի» երկրպագու Ջոն Հաթոնը, ով փորձում էր հարձակվել ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի վրա, 4 տարվա ընթացքում արգելվել է ստադիոն այցելել Մեծ Բրիտանիայում,- հաղորդում է «Le Figaro»-ն:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրից հետո երկրպագուն փարիզցիների խփած երրորդ գնդակից հետո մտել է դաշտ: Նա գրեթե հասել էր 18-ամյա ֆրանսիացուն, սակայն անվտանգության աշխատակիցները կանգնեցրել են նրան:
Օրեր առաջ Հաթոնը կանգնել է դատարանի առաջ: 21-ամյա երկրպագուն դատապարտվել է 160 ժամ հանրային աշխատանքներ կատարելուն: Բացի այդ, Մեծ Բրիտանիայում նա չի կարողանա մինչև 2021 թվականը ստադիոնները այցելել:
armsport.am