Հարություն Մերդինյան. Այժմ հիմնական նպատակս Տոկիոյի Օլիմպիական խաղերն են
Advertisement 1000 x 90

Հարություն Մերդինյան. Այժմ հիմնական նպատակս Տոկիոյի Օլիմպիական խաղերն են

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Մերդինյանն աշխարհի առաջնությունում նժույգթափեր վարժությունում 5-րդն էր:

Նժույգի վարպետը գոհ է իր մրցելույթներից: Մարզիկն այս պարագայում ավելի շատ կարևորել է վարժության մաքուր կատարումը, քան զբաղեցրած տեղը.

«Մարզիչներս ասացին, որ իմ առջև դրված առաջադրանքը կարողացել եմ լավ կատարել: Ես նույնպես գոհ եմ: Ինձնից կախված ամեն բան արել եմ: Որակավորման փուլում շատ երկար սպասեցինք վարժությունը կատարելուն, տեխնիկական խնդիրներ կային: Սառել էի, մի պահ քիչ էր մնում ընկնեի նժույգից: Բայց, երևի հենց լավ մարզավիճակում լինելու շնորհիվ կարողացա շտկել իրավիճակը, մեկ պտույտ կատարել ու շարունակել վարժությունը:

Սովորաբար ես երկար ժամանակ չեմ կարողանում լավ մարզավիճակում լինել: Մոտ 15-20 օր, հակառակ դեպքում՝ ուսերս, ձեռքերս սկսում են ցավել, երևի տարիքից է (խմբ՝ ծիծաղում է):

Մրցումներին լրջորեն սկսում եմ պատրաստվել մեկ կամ մեկ ու կես ամիս առաջ: Այժմ հիմնական նպատակս Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերն է: Չգիտեմ՝ որքանով կհաջողվի ուղեգիր ձեռք բերել: Առանձին գործիքների վրա ավելի բարդ է վարկանիշ վաստակելը, բայց պայքարելու եմ մինչև վերջ»,- ասել է Հարություն Մերդինյանը:

armsport.am