
UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն Կոնոր Մակգրեգորի մարզիչ Օուեն Ռոդին կարծում է, որ Տոնի Ֆերգյուսոնը չի կարողանա մրցակցել իռլանդացու հետ:
«Ակնհայտ է, որ Տոնին լավն է: Նա չէր դառնա ժամանակավոր չեմպիոն, եթե վատը լիներ:
Ֆերգյուսոնը ոչ դասական ոճ ունի, սակայն անկեղծ ասած, Մակգրեգորը նրա համար չափազանց մաքուր է աշխատում: Եթե Ֆերգյուսոնը փորձի մրցակցել նրա հետ, Կոնորն արագ ձևով կմարի նրա լույսը»,- Ռոդիի խոսքը մեջբերում է «Submission»-ը:
Ավելի վաղ Տոնի Ֆերգյուսոնը մարտահարվեր էր նետել Կոնոր Մակգրեգորին:
armsport.am