ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսում բնական հրդեհների զոհերի թիվը հասել է 31-ի: Այդ մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը՝ հղում անելով Սոնոմի օկրուգի շերիֆ Ռոբերտ Ջորդանոյին:
Ավելի վաղ հաղորդվել Էր 29 զոհվածների և ավելի քան 100 տուժածների մասին: Նրանք բոլորն Էլ հոսպիտալացված են: Կրակը ոչնչացրել է ավելի քան 3,5 հազար տուն ու շինություն: Ինչպես հայտնել է CNN-ը, տարերային աղետի հետևանքով Նապայի օկրուգում ավելի քան 6,2 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության: Կրակի դեմ պայքարում են շուրջ ութ հազար հրշեջներ: «Չնայած որոշակի առաջընթացին, մենք շուտ չենք հասնի իրադրության բեկման»,- նշել է նահանգի հակահրդեհային դեպարտամենտի ղեկավար Քեն Փիմլոթը: