Չերչիլի սիգարն աճուրդում վաճառվել է 12 հազար դոլարով
Advertisement 1000 x 90

Չերչիլի սիգարն աճուրդում վաճառվել է 12 հազար դոլարով

Սիգարը, որը Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլը մինչեւ վերջ չի ծխել 1947 թվականին, RR Auction աճուրդում վաճառվել է 12,262 հազար դոլարով: Այդ մասին հաղորդվում է աճուրդների տան կայքում:

Լոտի մեկնարկային գինը հազար դոլար էր: Չերչիլն La Cororna սիգարը ծխել էր 1947 թվականի մայիսի 11-ին Ֆրանսիայի Լը Բուրժե օդանավակայանում, ավելի ուշ սիգարի մնացորդը վերցրել ու պահել է այն անձնակազմի անդամը, որը քաղաքական գործչին տեղափոխել էր Թագավորական ռազմաօդային ուժերի Նորթհոլթի բազայից: Սիգարները Չերչիլի իմիջի անքակտելի մասն էին: Գրեթե բոլոր լուսանկարներում նա ցուցադրում է իր այդ վնասակար սովորությունը: