Ինչպես է անցել «Տաշի շոուն». նոր լուսանկարներ. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչպես է անցել «Տաշի շոուն». նոր լուսանկարներ. life.tert.am

Հոկտեմնբերի 8-ին Կրեմլում կայացավ 5-րդ հոբելյանական «Տաշի շոուն», որի ժամանակ ելույթ են ունեցել հայկական շոու բիզնեսի հայտնի դեմքերը, հյուրեր են եղել արտերկրից։ Համերգի կազմակերպիչ է Euromusic Entertainment ընկերության PR տնօրեն Լուսինե Խաչատրյանը  Tert.am Life–ին է տրամադրել միջոցառման պրոֆեսիոնալ լուսանկարներն ու պատմել, որ այն անցել է ջերմ մթնոլորտում։

««Տաշի շոուն» միշտ էլ շատ լավ է անցնում, սակայն այս տարի շատ յուրահատուկ էր. շատ էմոցիոնալ ու լավ համերգ էր։ Ինչպես միշտ, բոլորի երգերի պրեմիերաները մեզ մոտ են լինում։ Մկոյի և Սոնայի հայտնի դուետը նորովի ենք ներկայացրել։ Շատ մեծ անակնկալ էր հանդիսատեսի համար։ Դահլիճը շատ բուռն արձագանքեց նրանց զուգերգին։ Հայերը պայթեցրեցին Կրեմլը։ Մի օրով այն վերածվել էր Հայաստանի. բոլորը պարում, ուրախանում էին։ Նախորդ տարվա պես պատշգամբները պայթում էին հայերի էմոցիաներից, ինչը կրկին զարմացրել էր ադմինիստրացիային։ Ռուսաստանի հայությունը միշտ մեր կողքին է»,- նշեց Լուսինեն։

Համերգին ելույթ են ունեցել Թաթան, Սիլվա Հակոբյանը, Մարտին Մկրտչյանը, Արամեն, Միհրան Ծառուկյանը, Սոֆի Մխեյանը, Արմենչիկը, Մարտ Բաբայանը, Լիլիթ Կարապետյանը, Սուպեր Սաքոն, Սպիտակցի Հայկոն, Մարգարիտա Պոզոյանը, Գաբի Գալոյանը, Արմեն Պետրոսյանը, Մարջան Ավետիսյանը, Գրիգոր Դանիելյանը, Արփինե Գաբրիելյանը, Գրիգոր Եսայանը, Արա Մարտիրոսյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Ռաֆայել Երանոսյանը, Անդրանիկ Հարությունյանը, Սոսո Պավլիաշվիլին,  Քրիստինա Սին:

Երեկոյի ընթացքում եղել են հատուկ «Տաշի շոուի» համար մշակված բեմականացումներ` «Ֆուլ հաուսի», Աշոտ Ղազարյանի, Անդոյի և Ռաֆոյի կողմից։

life.tert.am