Հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանն այսօր տոնում է ծննդյան տարեդարձը։ Նա դառնում է 41 տարեկան։ Այս տարվա գարնանն ամուսնացած հաղորդավարուհին ամուսնու հետ ԱՄՆ–ում է։ Սիրելին` Ջիանի Օնչոն տարեդարձի կապակցությամբ գեղեցիկ անակնկալ է մատուցել կնոջը։
Ծաղկեփնջից ու փուչիկներից զատ նա Գայանեին նվիրել է նոր երգ ու տեսահոլովակ։
Հատուկ Գայանեի համար գրված «Իմ սրտի տեր» կոչվող երգը կատարում է Ջոնի Կարապետյանը։ Գայանեն հրապարակել է տեսահոլովակի թիզերը և գրել. «Իմ սեր, իմ սիրտ` Ջիանի Օնչո, շնորհակալ եմ։ Ջոնի Կարապետյան, շատ շնորհակալ եմ ամուսնուս հետ նման գեղեցիկ անակնկալ մատուցելու համար։
Հ.Գ. Երգն ու տեսահոլովակը ստեղծվել են հատուկ ինձ համար»։
Սկզբնաղբյուրը՝ life.tert.am