Արթուր Աբրահամի որդին՝ Գրիգորը, արդեն մեկ տարեկան է: Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը փոքրիկ հոբելյարի համար տոնական խնջույք է կազմակերպել՝ առաջին լուսանկարները տրամադրելով BRAVO.am-ին:
Նա մեզ հետ զրույցում նշել է, որ Գրիգորն առույգ և աշխույժ երեխա է.«Շատ մարդամոտ փոքրիկ է: Այդ օրնն էլ շատ ուրախ ու բարձր տրամադրություն ուներ: Խնջույքն էլ շատ ուրախ անցավ. ներկաները մի լավ ուրախացան»:
Խոսելով որդու ստացած նվերներից՝ Արթուրն ասել է, որ դրանք հիմնականում խաղալիքներ են:
Իսկ ինչ վերաբերում է բռնցքամարտիկի և որդու հարաբերություններին, դրանք անսահման ջերմ են, սակայն.«Մարզումների պատճառով տարվա մեջ 6 ամիս ես տանը չեմ լինում: Շատ դժվար է ինձ համար, կարոտը միշտ տանջում է ինձ»,- եզրափակել է նա: