Լուկաշենկոն` իր, Ալիևի ու Սարգսյանի կատակների մասին
Advertisement 1000 x 90

Լուկաշենկոն` իր, Ալիևի ու Սարգսյանի կատակների մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Մինսկում հանդիպել է Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովի հետ:

Զրույցի ընթացքում նա պատմել է, որ Սոչիում ԱՊՀ գագաթաժողովն անցել է բավականին ազատ ու անկաշկանդ մթնոլորտում, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահերն անգամ միմյանց հետ ակնարկներով կատակներ են արել:

«Մենք տարբեր ձևաչափերով Սոչիում կարծիքներ փոխանակեցինք Իլհամ Ալիևի հետ: Բավական երկար ժամանակ անցկացրեցինք՝ քննարկելով մեր հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր:

Դուք կզարմանաք. Հայաստանի նախագահի հետ՝ երեքով, հաճախ ակնարկներով կատակներ էինք անում: Բայց քաղաքականության մեջ դա ընդունված է՝ այս կամ այն խնդիրների լուծման համար»,- ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Աղբյորը՝ belta.by



Նման նյութեր