Հաջողության հասնելու 5 պարզ օրենք աշխարհի ամենահարուստ մարդուց. mediamag.am
Advertisement 1000 x 90

Հաջողության հասնելու 5 պարզ օրենք աշխարհի ամենահարուստ մարդուց. mediamag.am

Հավանաբար չի գտնվի մի աղջիկ, ով չիմանա ZARA բրենդի մասին: Սակայն քիչ մարդիկ գիտեն ընկերության հիմնադրի և աշխարհի ամենահարուստ մարդու մասին: Եվ հավանաբար մենք այդպես էլ կմնայինք անտեղյակ, եթե Կովադոնգա Օ Շի անունով մի կին, ով գրել է «ZARA-ի ֆենոմենը» գիրքը, չծանոթացներ այս բրենդի սիրահարներին միլիարդատիրոջ հաջողության գաղտնիքներին:

«Inditex» առաջատար առևտրային ընկերության հիմնադիրն իսպանացի մագնատ Ամանսիո Օրտեգան է: Բացի այս ընկերությունից՝ նրան են պատկանում այնպիսի հայտնի բրենդներ, ինչպիսիք են՝ Massimo Dutti, Pull and Bear, Oysho, Zara Home, Stradivarius, Bershka:

Նրա հաջողության գաղտնիքը բավական հետաքրքրաշարժ է․ նա հասել է դրան 13 տարվա տքնաջան աշխատանքի արդյունքում:

Այս հոդվածում կներկայացնենք նրա՝ հաջողության հասնելու 5 օրենքները, որոնց պետք է հետևի այն մարդը, ով երազում է բարեկեցության մասին:

1. «Մի վախեցեք լինել «պարզ»»

Չնայած նրան, որ Ամասիո Օրտեգան այդպիսի դիրք է զբաղեցնում, նրա աշխատակիցները երբեք չեն զգացել տարբերություն, քանի որ նա բավական հասարակ է: Ղեկավարը վստահ է, որ հաջողությունը միայն իր արժանիքը չէ, այլ միացյալ աշխատանքի արդյունք է: Բոլորը գիտեն, որ իրեն պետք է դիմեն անունով, և ինչը շատ կարևոր է, միլիարդատերը գոռոզություն և ուրիշների խորհուրդներ լսել չի սիրում:

2. «Սիրահարվեք Ձեր աշխատանքին»

Նրա հաջողության ամենագլխավոր պահերից մեկն այն է, որ նա իրոք նվիրված է իր գործին, ինչ էլ խորհուրդ է տալիս ուրիշներին: Օրտեգան հաճախ է լինում իր արտադրամասերում, որտեղ ուսումնասիրում է աշխատանքի պրոցեսը: Երբեմն նույնիսկ ինքը կարող է հագուստի համար կտոր ընտրել:

3. Երբեք ամբողջովին մի գոհացեք արածով

Ըստ Forbs-ի տարբերակի, հենց նա է համարվում աշխարհի ամենահարուստ մարդը: Ընկերության ղեկավարը գտնում է, որ չի կարելի բավարարվել ձեռք բերվածով և կանգ առնել, քանի որ, ինչպես ինքն է խոստովանում՝ դա ավելորդ ճոխություն է:

4. Ամեն ինչ արեք նպատակին հասնելու համար

Դե պարզ է, որ այս մարդը հասել է այսպիսի հաջողությունների՝ շնորհիվ իր նպատակասլացության և անդրդվելիության: Որովհետև հենց այդպիսի կամային և ամբիցիոզ մարդիկ են հասնում ճանապարհի վերջին: Նպատակին հասնելու համար Օրտեգան հատակ էր լվանում, վաճառում էր էժանագին ապրանքներ և անում էր շատ այլ բաներ:

5. Գնահատեք Ձեր ընտանիքը և անձնական տարածքը

Օրտեգայի համար շատ մեծ դեր է խաղում ընտանիքը: Նա մտածում է, որ ընտանիքի անդամները կարող են իրոք մտնել դրության մեջ և հետագա գործողությունների համար մոտիվացնել: Այդ պատճառով նա փորձում է ուշադրությունից չզրկել իր հարազատ մարդկանց:

mediamag.am