Դերասանուհի, մոդել Շուշան Երիցյանն այսօր տոնում է ծննդյան 25–ամյակը, ինչի կապակցությամբ կեսգիշերից բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել։ Tert.am Life–ի հետ զրույցում Շուշանը պատմեց, որ կեսգիշերին տարեդարձը սկսել է տոնել ընտանիքի հետ, այնուհետև շարունակել է ուրախանալ հարազատ մարդկանց շրջապատում։
«Առաջինն ինձ շնորհավորել են ընկերներս։ Նրանք գեղեցիկ անակնկալ էին պատրաստել ինձ համար։ Կեսգիշերին փուչիկներով, տորթով ու գեղեցիկ երաժշտությամբ շնորհավորեցին ինձ։ Մինչև լուսաբաց ուրախացել ենք ժամանցի կենտրոններից մեկում»,– ասաց Շուշանն ու հավելեց, որ փակ երեկույթ են արել, սրահում բացի իրենցից ոչ ոք չի եղել։
Շուշանը կրկին երեկույթ էր կազմակերպել։ 25–ամյակը նա կնշի խնջույքով, սակայն որոշել է օրը մտապահել հիշողություններում և անցկացնել առանց լուսանկարիչների։ Մոդելը, որը երբեք չի զգուշացել հրապարակային լինել, այս անգամ որոշել է բացառություն անել։ Շուշանը նշեց, որ խնջույքին ներկա են լինելու մարդիկ, որոնք չկան իր հանրային կյանքում. «Ունենալու եմ հայտնի անհայտ հյուրեր։ Մարդիկ, որոնք պարտադիր չէ, որ լինեն շոու բիզնեսից»։ Դիտարկմանը` նրանք կարող են լինել քաղաքական, բիզնես դաշտի՞ց, Շուշանն արձագանքեց. «Չէ, ուղղակի ինձ համար շատ ավելի հայտնի, հեղինակավոր մարդիկ, որոնք ամբողջ տարվա ընթացքում կողքիս են, սակայն ոչ ոք նրանց մասին ոչ կարող է լսել, ոչ էլ տեսնել»։
Ամբողջությամբ՝ life.tert.am