Ինչպես է սկսել ըմբիշի կարիերան, որոնք են նրա ուժեղ ու թույլ կողմերը, ում է նվիրել չեմպիոնական հաղթանակը և վերջապես ինչն է կարևորում կնոջ մեջ …. ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանն այսօր պատասխանել է Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների հարցերին:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
«Հայի հաղթության ճանապարհով» ծրագրի շրջանակներում աշխարհի չեմպիոնը հյուրընկալվել է ուսանողներին ու պատասխանել նրանց հարցերին:
«Դեռ մանկուց ոչ ոք ինձ չէր կարողանում հաղթել «գյուլաշ» ասվածի ժամանակ: Սկզբից եղբայրս ընդունվեց ըմբշամարտի մարզադպրոց: Մի քանի օր հետո ես գնացի, հաղթեցի բոլորին ու հասկացա, որ ըմբշամարտն իմն է: Այդ ժամանակվանից միշտ ցանկացել եմ զբաղվել ըմբշամարտով ու դառնալ աշխարհի չեմպիոն»,- նշել է աշխարհի չեմպիոնն ու շարունակել.
«Այլ մասնագիտությունների մասին չեմ մտածել: Կարծում եմ՝ եթե ուրիշ մարզաձևով էլ զբաղվեի՝ արդյունքի կհասնեի»:
Խոսելով իր ուժեղ կողմերի մասին` Մաքսիմ Մանուկյանն առանձնացրել է արագությունը.
«Արագությունն իմ առավելությունն է և ամենաուժեղ կողմը»:
Ամբողջությամբ՝ armsport.am