
ԱՄՆ-ում գտնվել է Օգյուստ Ռոդենի քանդակներից մեկը՝ Նապոլեոնի կիսանդրին: Պարզվել է, որ այն 85 տարի շարունակ պահվում էր Մեդիսոնի քաղաքապետարանում: Փաստը, որ կիսանդրին քանդակել է անձամբ Ռոդենը, հաստատվել է դեռ 2015 թվականին, բայց այդ մասին տեղեկատվությունը գաղտնի էր պահվում: Շուտով Նապոլեոնի կիսանդրին ցուցադրվելու է հանրությանը: Ցուցադրությունը Ֆիլադելֆիայի թանգարանում է կայանալու: