Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Այսօր Ս. ԹԱՐԳՄԱՆՉԱՑ տոնն է, որում լավագույնս բացահայտվում է քրիստոնեական մեր ինքնությունը: Նրանց պատգամը մեկն է` անմնացորդ սիրել մեր Հայրենիքը, Մայր Եկեղեցին և կրողը լինել մշտամնա արժեքների: Թող նրանց բարեխոսությունն ու երկնային օգնականությունը միշտ մեզ հետ լինեն հատկապես այս դժվար ժամանակներում: Իրականում տխրում եմ, որ այս կարևոր տոնի խորհուրդը ստվերվում է Երևանի տոնով, որը նույնպես հոգեհարազատ և սիրելի է: Այս մասին պետք է մտածեն պետական համապատասխան կառույցները և լուծում գտնեն»: