Դերասան Ալեք Բոլդուինի կռվարար բնավորության մասին սկսեցին գրել, երբ նա մի քանի անգամ վեճի բռնվեց իրեն լուսանկարել ցանկացող պապարացիների հետ: Այս անգամ էլ դերասանը բախվել է տաքսու վարորդի և ողևորի հետ, որոնք, ըստ ամենայնի, փորձել են լուսանկարել նրան: Միջադեպը տեղի է ունեցել Նյու-Յորքի փողոցներից մեկում:
Ականատեսները պատմել են, որ Բոլդուինը հայհոյել է տաքսիստին, ապա նրան և ուղևորին ստիպել է դուրս գալ մեքենայից, իսկ երբ նրանք հրաժարվել են, բարկացած գետնին է գցել ձեռքի ըմպելիքն ու սկսել է նկարահանել նրանց: Դերասանի բարկությունը պայմանավորված է եղել նրանով, որ նա կարծել է, թե այդ երկուսն ուզում են լուսանկարել իրեն: