Երևան` հետխորհրդային քաղաքների պապը, կամ ինչպես է հայկական մայրաքաղաքը նեղել Հռոմին. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Երևան` հետխորհրդային քաղաքների պապը, կամ ինչպես է հայկական մայրաքաղաքը նեղել Հռոմին. armeniasputnik.am

Մի քանի տարի առաջ առաջին անգամ այցելեցի Պսկով, ռուսական այս մեծ քաղաքն անչափ հիացրեց և ցնցեց ինչպես մետաֆիզիկական, այնպես էլ փաստացի մակարդակով: Կատակ բան չէ. հիմնադրվել է 903 թվականին:

Այնուամենայնիվ, պետք է խոստովանենք, որ մեր ընդհանուր հետխորհրդային-եվրասիական տարածքում կան քաղաքներ, որոնց հարգարժան և արծաթավարս Պսկովի համեմատ դեղնակտուց երիտասարդներ են: Եվ, անշուշտ, մրցակցությունից դուրս է Երևանը, որը մեծ է ավելի քան մեկուկես հազարամյակով, ավելի կոնկրետ` 1685 տարով:

Մ.թ.ա. 782 թվական. այս թվերի նույնիսկ ռացիոնալ ընկալումն է դժվար: Եվ իզուր չէր, որ մեր նշանավոր գրողը, հրապարակախոսը և հասարակական գործիչը վերջին շրջանում սկսեց խորությամբ ուսումնասիրել հայոց պատմությունը և ցնցված ասաց. «Հայոց պատմության կողքին նույնիսկ ամոթալի է կանգնելը»: Ում ում, բայց Էդուարդ Լիմոնովին ազգային գիտակցության բացակայության և օտարամոլության մեջ մեղադրելը չափազանց դժվար է: Իզուր չէ, որ ռուսական մտավորական-հայրենասիրական շրջանակներում նրան հարգանքով ասում են Պապ: Եվ ճիշտ այդպիսի լիարժեք հիմքերով էլ կարելի է կոչել Երևանը: Հետխորհրդային քաղաքների Պապը:

Երևանը նաև հիմնավոր դեր ունի երկարակյաց քաղաքների համաշխարհային ցանկում: Իհարկե, Աթենքը, Երուսաղեմը, Բեյրութը, Հալեպը, Դամասկոսը և որոշ քաղաքներ ավելի հին են ու իրենց պատկառելի արծաթավարսերը տաքացնում են Համաշխարհային պատմության բուխարուն ավելի մոտ կանգնելով: Բայց ահա, օրինակ, Երևանը Հռոմից մեծ է ճիշտ երեսուն տարով, և ներկայիս Իտալիայի մայրաքաղաքի հիմնադրման պահին նա արդեն հասուն անձնավորություն էր, եթե հաշվենք մարդու սովորական կյանքի չափանիշներով։ Եթե Հռոմն իր բնակիչ, բանաստեղծ Ալբի Տիբուլի թեթև ձեռքով ճանաչվեց որպես Հավերժական քաղաք, ուրեմն Երևանը գրեթե երեսուն տարով «ավելի հավերժ» է:

Մի քիչ էլ գնահատենք հռոմեական չափանիշով: Հռոմը ոչ միայն աշխարհի մեծագույն քաղաքներից է, այլև եվրոպական քաղաքակրթության անկյունաքարը, որը հանգրվանում է, ինչպես ասել է ԳԴՀ առաջին նախագահ Թեոդոր Հոյսը, երեք բլուրների վրա` Ակրոպոլիս, Գողգոթա և Կապիտոլիում:

Երևանը, ի տարբերություն մի փոքր ավելի երիտասարդ Հռոմի, ինքնին ոչ մի հզոր կայսրության պաշտոնական վարչական կենտրոն չէր: Բայց այն, որպես ներկայիս Հայաստանի մայրաքաղաք, որպես հայ ժողովրդի անվիճելի մշակութային և հոգևոր կենտրոն, խորհրդանշական շարունակականության լիարժեք ունի իրավունք ոչ միայն Ուրարտական պետության, որը մ.թ.ա.VIII դարի երկրորդ կեսին առաջատարն էր Փոքր Ասիայի տերություններում, և տարածքում քաղաք-ամրոցի կարգավիճակում էլ հիմնադրվեց և կոչվեց Էրեբունի: Այն, ինչպես և ժամանակակից Հայաստանը, օրինական ժառանգն է Մեծ Հայքի, որի մայրաքաղաք Վաղարշապատը (այժմ Էջմիածին) գտնվում էր քաղաքից երկու տասնյակ կիլոմետր դեպի արևմուտք:

Իսկ այն Հայաստանը իսկապես Մեծ էր: Որոշ ժողովուրդներ, ընդ որում` մեր օրերում, բավարարված չլինելով սեփական պատմությամբ, դրա խորությամբ և լիությամբ, ինքնուրույնությամբ ու պատմական ազդեցության աստիճանով (եթե ոչ գլոբալ, գոնե տարածաշրջանային), հորինում են իրենց համար կեղծ պատմություններ, ճակատամարտեր, նախնիների արշավներ, Հիսուսի և Բուդդայի հետ արյունակցական կապեր: Հայերը դրա կարիքը չունեն, նրանց Մեծ Հայքը անվիճելի և անհերքելի իրականություն է եղել, իր հզորության ծաղկուն փուլում ձգվել է Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով ու Հորդանան և Հռոմի արժանի մրցակիցն է համարվել:

Այո, գոտեմարտում Հայաստանը Հռոմին, ի վերջո, պարտվեց, բայց կարելի է ասել, որ դա փառահեղ որս էր և գեղեցիկ էջ Եվրոպայի, Մերձավոր և Միջին Արևելքի պատմության մեջ: Երևանն այդ որսի և էջի օրինական ժառանգորդն է: Հաստատ ոչ պակաս, քան մեր օրերի Հռոմը, Երևանը ոչ միայն ճարտարապետական, այլև պատմամետաֆիզիկական ժառանգորդն է Մեծ Հռոմի:

Եվ հետագա բոլոր իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել այդ հողերում, որտեղ միշտ միանում էին միանգամից մի քանի մշակույթներ, քաղաքակրթություններ, կրոններ և աշխարհաքաղաքական իրողություններ, ընդ որում, տարբեր ժամանակներում, անմիջականորեն առնչվել են Երևանի հետ: Հայաստանում քրիստոնեության ընդունումը, Պարսկաստանի և Բյուզանդիայի մրցակցությունը, արաբական, ապա օսմանյան էքսպանսիան, օսմանների ու պարսիկների միջև արյունալի և ջախջախիչ պատերազմները… Եվ, վերջապես, Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը, երբ Երևանը, որն այդ ժամանակ Էրիվան էր կոչվում, դարձավ մայրաքաղաք, և, ինչպես արդեն ասացի, մեր այն ժամանակվա ընդհանուր տարածքի քաղաք-պապիկը: Պատմությունն ընթանում էր Երևանի միջով ոչ պակաս ակնհայտ և բառացիորեն, որքան Հրազդան գետը` իր բուռն պատմության մասին բազմաթիվ վկայություններ թողնելով թանգարաններում, հուշարձաններում և տեսարժան վայրերում:

Երևանն անմիջական կապ չի ունեցել հայ ժողովրդի պատմության ամենասարսափելի ողբերգության և մարդկության պատմության մեջ ամենասարսափելիներից մեկը `1915-ի ցեղասպանության հետ: Սակայն այն, որպես երիտասարդ անկախ Հայաստանի մայրաքաղաք, 1918 թ. դարձավ հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի կենտրոն, որի ընթացքում բացառվեց ցեղասպանության կրկնության սպառնալիքը։

Այստեղ 1960-ականների կեսերին տեղի ունեցան զանգվածային ցույցեր, որոնց ընթացքում պահանջվեց բռնի մոռացության կնիք չդնել կես դար առաջ տեղի ունեցածի վրա: Եվ այստեղ է գտնվում 1915 թ.-ի Ցեղասպանության հիմնական նյութական նյարդը`Ցեղասպանության թանգարանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հետ:

Երեք տարի առաջ այն ընդգրկվեց «Forbes» ամսագրի այն ինը հուշարձանային թանգարանների ցանկում, որտեղ պետք է այցելի յուրաքանչյուրը: Սա, իհարկե, ուրախանալու կամ հպարտանալու պատճառ չէ: Ավելի ճիշտ` սա աշխարհի ճանաչումն է այն փաստի, որ Երևանի և Հայաստանի դեմքի կնճիռների պատճառը միայն տարիքը չէ, այլ նաև ցավն ու վիշտը։

Հայ ժողովրդի կյանքի այլ ողբերգական էջերն էլ ունի` Սպիտակից մինչև Ղարաբաղ, որոնք Երևանի կյանքի անբաժանելի էջերն են կազմում: Բայց դրանք ոչ միայն հայկական վշտի մասին են, այլև հայկական խիզախության և տոկունության: Երևանը խիզախ մարդկանց քաղաք է: Ապացուցվել է բազմաթիվ անգամ։

Եվ Երևանը ջերմ հոգու տեր մարդկանց քաղաք է: Հակառակ դեպքում, այն չէր կարող գոյատևել 1992-1995թթ. էներգետիկ ճգնաժամի կատաղի իրականությանը, երբ մարտկոցների և օջախների արհեստական ջերմությունը, լույսը, խողովակից հոսող տաք ջուրը բառի բոն իմաստով ոսկու գին ունեին: Այդ տարիներին ցուրտը, խավարը և սովը դարձել էին երևանցիների մշտական ընկերակիցները: Սակայն փոխադարձ օգնությունը, համախմբվածությունը կատարեցին իրենց գործը` Երևանը գոյատևեց, երևանցիները դիմակայեցին: Այս մարդկանց հնարավոր չէ կոտրել սառցե մարտկոցներով և խողովակի սառցե ջրով:

Հավանաբար, իր անտեսանելի դերակատարությունը ունեցավ նաև Պատմության բուխարու ջերմությունը, որին շատ մոտ է կանգնած Երևանը։ Ի դեպ, Երևանի քույր եղբայրների պաշտոնական ցանկում են ներառված Աթենքը, Մարսելը, Փարիզը, Պեկինը, Դելին, Վենետիկը, Բուենոս Այրեսը, Ռիո դե Ժանեյրոն: Բայց ամենակարևորն այն է, որ հավերժ երիտասարդ Երևանը քույր քաղաք է ամենքիս համար։

armeniasputnik.am