Երբեմն թվում է, թե աստղերն ավելի շատ բան գիտեն մեր մասին, քան ցանկացած մտերիմ մարդ։ Greatpicture.ru-ն գրում է, որ ըստ կենդանակերպի նշանի՝ կարելի է նաև ինքդ քեզ դիտարկել այլ կողմից՝ հասկանալով սեփական թերություններդ։
Խոյ։ Ագրեսիվ են, համառ, սիրում են դոմինանտ դիրք գրավել, երբեմն նաև մեծամիտ են։ Սիրում են վիճել, հաճախ են հակառակվում հրամանների կատարմանը։ «Ես դա ցանկանում եմ հենց այս պահին» արտահայտությունը լավագույնս բնութագրում է կենդանակերպի այս նշանի երկայացուցիչներին։
Ցուլ։ Մի կողմից՝ աշխատասեր են և վստահելի, մյուս կողմից՝ աննկարագրելի ալարկոտ, համառ, թափթփված։ Շատ են ցանկանում շատ գումար ունենալ, սակայն չեն ցանկանում ոչինչ անել դրան հասնելու համար։ Նրանք չեն անհանգստանում ճանապարհը դանդաղ անցնելիս՝ այն դեպքում, երբ նրանց ետևից մեքենաների ամբողջ շարք է հավաքված։ Նրանք պարզապես կծիծաղեն այդ «հիմարների» վրա, ովքեր չեն կարողանում շրջանցել իրենց։
Երկվորյակներ։ Մարդկանց մի մասը Երկվորյակներին գրավիչ է համարում նրանց երկակիության համար, մյուս մասը տեսնում է նրանց երկերեսանիությունը։ Նրանք անկազմակերպ են, նյարդային, արագ կորցնում են հետաքրքրությունը։ Չեն պատրաստվում փոխվել և մեծանալ։
Խեցգետին։ Չափազանց զգացմունքային են, ինչի հետևանքով մարդիկ նրանց կողքին իրենց ականապատ դաշտում են զգում։ Երբեք չես կարող իմանալ, թե ասված որ բառը կարող է դուր չգալ Խեցգետնին, և երբ նա դուրս կգա ափերից։ Օրվա ընթացքում ամենատարբեր զգացմունքներ են ունենում։
Առյուծ։ Միշտ պետք է ամեն ինչի կենտրոնում լինեն։ Միշտ։ Փառասեր են, եսակենտրոն և պարզապես պաշտում են ուշադրությունը։ Ապրում են շողոքորթության համար։
Կույս։ Հայտնի են իրենց քաշվածությամբ, հիպերքննադատական պերֆեկցիոնիզմով։ Նրանց բնավորության ամենավատ գիծն այն է, որ հիշում, ապա վեր են հանում անցյալի տհաճ թեմաները։ Մյուսներին նայում են բարձրից նրանց կենդանական ձգտումների պատճառով՝ մոռանալով, որ իրենք ևս օժտված են այդպիսի ձգտումներով։
Կշեռք։ Նույնիսկ այն դեպքում, երբ հարցը վերաբերի կյանքին ու մահվանը, Կշեռքները չեն կարող ժամանակին որոշում կայացնել։ Նրանք բոլորից լավ գիտեն, թե ինչպես է հարկավոր կասկածել։ Կասկածը նրանց համար արվեստի ձև է։ Կեղծ են, մշտապես մյուսների հավանության կարիքն են զգում այնպես, ինչպես մյուսներն օդի կարիք ունեն՝ շնչելու համար։
Կարիճ։ Պահանջկոտ են, վերահսկում են ամեն ինչ և բոլորին, վրեժ են լուծում։ Չեն սիրում նորարարություններ, երկար ժամանակ կհիշեն ցանկացած վիրավորանք։ Մտերիմներին ներելը նրանց առավելությունների մեջ չի մտնում։
Աղեղնավոր։ Կոպիտ են, կատեգորիկ, իսկ օտարվածությունը նրանց արտահայտություններն առավել կոպիտ է դարձնում։
Այծեղջյուր։ Կենդանակերպի այս նշանի երկայացուցիչները միայն անհանգստանում են։ Անհանգստանում են նույնիսկ այն ժամանակ, երբ առհասարակ առիթ չկա։ Կարող են շատ աշխատասեր լինել, իսկ իրենց նպատակներին հասնելու համար կարող են օգտագործել մյուսներին։
Ջրհոս։ Կարելի է ենթադրել, որ հենց նրանք են հորինել լռությամբ տանջելը։ Ամենայն հավանականությամբ, սառը, օտարված և զուսպ լինելը լավագույն ընկերներն են, երբ մարդկանց շրջանում քեզ օտար ես զգում։
Ձկներ։ Լուրջ խնդիրներ ունեն իրականության հետ. մշտապես «կորչում» են սեփական երևակայության մեջ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը