Նոյեմբերի 4-ին կմեկնարկի «Fanclubs CUP» ֆուտզալի 5-րդ սիրողական առաջնությունը, որին մասնակցում են ֆուտբոլային երկրպագուները:
Մեզ հետ զրույցում մրցաշարի կազմակերպիչները նշել են, որ այսօր` հոկտեմբերի 14-ին, տեղի է ունեցել առաջնության վիճակահանությունը:
Մրցաշարին մասնակցում է 24 թիմ, որոնք վիճակահանության արդյունքներով, բաժանվել են 6 խմբերի: «Fanclubs CUP»-ը կմեկնարկի խմբային փուլից, որտեղ թիմերից յուրաքանչյուրը կանցկացնի 3 հանդիպում:
Վիճակահանության արդյունքները`
A խումբ. «Լիվերպուլ», «Չելսի», «Վալենսիա», «Ալաշկերտ»
B խումբ. «Ջոկեր», «Ռեալ Մադրիդ», «Սանթոս», «Ցրվենա Զվեդզա»
C խումբ. «Բարսամանիա», «Նապոլի», «Ռոմա», «Արարատ Մոսկվա»
D խումբ. «Սպարտակ Մ․», «Ռոյալ», «Բորուսիա Դ․», «Բենֆիկա»
E խումբ. «Բավարիա», «Մանչեսթեր Յունայթեդ», «Լիոն», ՊՍԺ
F խումբ. «Արարատ Երևան», «Յուվենտուս», «Պալերմո», «Լեսթեր»
Նշենք` խաղերը կկայանան ԵՊՀ մարզադահլիճում։
armsport.am