Ռուբեն Շուխյանի Facebook-յան գրառումը.
«Երևանը որպես մայրաքաղաք հռչակման 100-ամյակը.
2018-ի մայիսին նշվելու է Հայաստանի անկախ Հանրապետության հիմնադրման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանը: Սակայն մեր պատմության համար այդ բախտորոշ հոբելյանական միջոցառումների հետ մեկտեղ, կարծում ենք, անհրաժեշտություն կա առանձին հիշատակել ևս մեկ կարևորագույն իրադարձություն: Դա՝ Երևանը որպես Հայաստանի մայրաքաղաք հռչակելու 100-ամյա տարեդարձն է:
1918-ի մայիսին, մինչ այդ ավելի քան 400 տարի փաստացի Արևելյան Հայաստանի վարչական կենտրոնի պատմություն ունեցող Երևանը, վերջապես դառնում է նորանկախ հայկական պետական միավորի՝ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը։
Ի դեպ, հենց մեր մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում են 1918-1920 անկախության տարիներին իրականացվել առաջին ժողովրդական տոնախմբություններն ու պաշտոնական շքերթները»: