Այսօր առավոտյան սպանություն է տեղի ունեցել Մոսկվայի կենտրոնում։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իրավապահ մարմիններին։
Ռուսական լրատվամիջոցների տվյալներով` սպանված տղամարդն ազգությամբ հայ է։ Նա Մոսկվայի ժամանակով մոտավորապես 08:30-ին, Նովոսոբլոդսկայա փողոցում դուրս է եկել իր ավտոմեքենայից, հենց այդ ժամանակ մարդասպանը մի քանի փամփուշտ է արձակել նրա ուղղությամբ:
Իրավապահ մարմինների կարծիքով` դատելով սպանության բնույթից՝ կարելի է ենթադրել, որ այն պատվիրված է եղել։
Քննչական կոմիտեի մոսկովյան վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլյա Իվանովան ասել է, որ հանցագործն առնվազն չորս կրակոց է արձակել տուժածի ուղղությամբ: Հարուցվել է քրեական գործ` սպանության և զենքի ապօրինի շրջանառության մասին հոդվածներով:
Դեպքի վայրում աշխատում են քննիչներն ու քրեագետները: